Կան նաեւ բնակավայրեր, որոնց բնակիչները մինչեւ հիմա չգիտեն՝ հեռանա՞ն իրենց տներից, թե՞ ոչ». Տիգրան Աբրահամյան
Մարդիկ ստիպված անձամբ են կապ հաստատում ռուս խաղաղապահների հետ՝ փորձում իրենց կենսական շահերը առաջ մղեն, հասկանան, թե արդյո՞ք իրենց գյուղերը հանձնվող բնակավայրերի շարքում են, թե ոչ, որովհետեւ պետությունը բացակայում է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։
«Արդեն մի քանի օր է Արցախի տարբեր գյուղերից անհանգստացնող լուրեր են գալիս այն մասին, որ ադրբեջանական բանակը մուտք է գործում գյուղեր կամ հողատարածքներ, որոնք կամ ստորագրված փաստաթղթով չեն տրվում Ադրբեջանին կամ՝ եթե տրվում են, ապա տեղի բնակիչներին այդ մասին չի տեղեկացվու․ տեղեկացվելու դեպքում էլ՝ տարհանվելուց 1-2 օր առաջ։