Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններինՀայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը Թուրքիան զինամթերք կարտադրի Ուկրաինայի համարՄարտի 29-ին դադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԼույս է տեսել «Լսիր իմ ձայնը» երգերի հավաքածուն՝ ի հիշատակ Կրոկուսում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի (տեսանյութ)«Միր» քարտերի սպասարկումը, բացի ՎՏԲ բանկից, մնացած բանկերում արգելելու որոշման խախտումը կդնի լուրջ խնդիրների առաջ․ ԹունյանՓաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել՝ «ցուլերի» զայրույթը մեղմելու նպատակով․ քաղաքագետԲաքուն ռազմական է հռչակում մարզամշակութային համալիրը (լուսանկարներ)Վթարի պահին Կուրսկի կենտրոնում ավտոբուսի արգելակները խափանվել են, այն բախվել է մի քանի մեքենաների և մխրճվել կանգառի մեջ․ 6 մարդ վիրավորվել է (տեսանյութ)Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. ՍաղաթելյանԱշոտ Նավասարդյանի հիշատակը վառ են պահում այն երիտասարդները, որոնց համար Արցախի էջը փակված չէ. ԴանիելյանՄեր ազգի ճակատագիրը պարբերաբար կրկնվում է. Աշոտ Նավասարդյանի դուստր (տեսանյութ)Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանըԱնցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացելԱրարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի՝ Բելառուսի ներկայացրած անհամապատասխանությունների հավաստիությունը ստուգելու համար. ՍԱՏՄՀայաստանից միայն տրաֆարետն է մնացել, բովանդակություն չկա. Շարմազանով (տեսանյութ)25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. բանակը գցել են քացու տակՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համարՍտավրոպոլում տղամարդը սպանել է երկու անչափահաս դուստրերին, կրակել կնոջը, ապա ինքնասպան եղել Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում` հարմարավետ տեղավորվում է ադրբեջանական քաղաքական գծի մեջ և սպասարկում հանձնման օրակարգը. ԱբրահամյանՓաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել. Սուրենյանց
«Չտրվել սադրանքին, չհավատալ սպառնալիքի տակ մեր հայրենակիցներից կորզված խոսքերին». «ՀայաՔվե»
«Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնումԱլիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքիցԱվարտվել է Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըԵրթևեկության փոփոխություն՝ Միկոյան - Գալշոյան փողոցների խաչմերուկումԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածքԿառավարությունը 19 միլիոն դրամ կհատկացնի՝ Գազայից տեղահանված 1,5 միլիոն անձի մթերք և դեղեր տրամադրելու համարՀայաստանում ստվերային պետություն գոյություն չունի. Ստեփան Դանիելյան (տեսանյութ)Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերի հետԱյսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմի ԱնդրեասյանԱՀԿ-ի ղեկավարը նախազգուշացնում է Գազայում սովի սպառնալիքի մասինՀՀ կառավարությունն ու միջազգային կազմակերպությունները դեռևս լրջագույն խնդիրներ ունեն Արցախի ժողովրդին վերաբերող որոշումների կայացման ներառականության հարցում. Արտակ Բեգլարյան«Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը քննարկել է Արցախի շահերի պաշտպանության ուղղությամբ առաջիկա անելիքները
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
«Փալասին խորհուրդ կտամ փնտրել ու գտնել մի հայ ճարտարապետ ու հարցնել՝ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին». Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)ՄԱԿ-ը Իսրայելի գործողությունները Գազայում անվանել է ցեղասպանությունԱլիևը հունվարին շատ պարզ խոսել է իր նպատակների մասին, Փաշինյանն էլ տեղյակ է՝ միակողմանի զիջումը ոչ միայն չի կանխելու պատերազմը, այլև նաև արագացնելու է այն. ՀայրապետյանԱսենք, ամեն մեկը գնա մի բնակարան վարձի, ցուցանակ կպցնի ասի՝ մենք էսինչի կառավարությունն ենք․ ՀՀ-ում կա մի կառավարություն և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում․ ՓաշինյանՊապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր ԱբրահամՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն (տեսանյութ)Արտաշատում պարեկները «BMW»-ով բերման ենթարկված 2 քաղաքացիներից մեկի մոտ թմրամիջոցներ են գտել, նրանցից մեկն անչափահաս էԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերից ու եղբայրներից 11 800-ը աշխատանքի է ընդունվել․ Փաշինյան
Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժվելու, հողեր մշակելու, եկամուտը վաստակելու հնարավորությունից. Թաթոյան
ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով Թուրքիայի քաղցրահամ լիճը պատվել է մազութովԴատարանը մերժեց «Ինտենսիվ այգիների» գործով Էկոնոմիկայի նախարարության վարչության պետի կալանքի երկարացման միջնորդությունըԻսրայելցի զինվորները գնդակահարել են երկու անզեն պաղեստինցու և թաղել տրակտորով. Al-Jazeera
Վազող տողեր

Դատարկված եմ եւ մի քիչ էլ, ինչո՞ւ չէ, նաեւ չարացած... Դավիթ Ամալյանի գրառումը զոհված որդու մասին

Երգահան Դավիթ Ամալյանը, ում որդին՝ Վարդանը, զոհվել է պատերազմում, գրառում է արել.

«Էհ… Առայժմ կհառաչեմ, կհառաչեմ՝ հառաչանքիս մեջ ցավ թաղելով: Հետո կլռեմ.. Կլռեմ թաքուն, կլռեմ անգույն կամ կլռեմ սեւ: Իսկ հետո, երբ Վարդանիս ու իմ զրույցը մի օր կշարունակվի, կսկսեմ ասելիքս կենտրոնացնել: Իսկ հիմա, առայժմ կմտորեմ: Կմտորեմ, օրինակ, այն դատարկության վրա, որի անունը ժամանակ է։ Տարածության եւ հավերժության անզոր թշնամին՝ ժամանակը:

Ժամանակն իր անզորությունը թաքցրեց կյանքի հետեւում ու սկսեց որոշումներ կայացնել՝ սկզբում մարդուն երկրի վրա ստեղծելու, հետո մարդուն մարդու դեմ հանելու լավագույն միջոցների՝ նյութապաշտության եւ սրանից բխած քաղաքակրթության, որը լավագույն տարբերակն էր մարդուն բնազրկելու, հետո կրոնազատման, հետո վերջում էլ նաեւ լեզվա, ազգա, ու էլ չգիտեմինչազատումների ստեղծումով:

Ի՞նչ արեց մարդուկը. արագ սկսեց սիրել, ենթարկվել եւ ստրկանալ իրեն գայթակղիչ առաջարկներով դիմած ժամանակին: Սկսվեցին մարդկության կենդանական հակասությունները. աշխարհը դարձավ ժամանակի թատերաբեմ, որտեղ մարդուն մնաց միայն խաղալ ժամանակի անտաղանդ բեմադրությունը, իսկ սա տարածության հեգնանքն է թատերաբեմ դարձած աշխարհին…

Այսքանը մի տեսակ անհասկանալի ու ճոռոմ ստացվեց, բայց կուղղեմ:

Անցնեմ զգացածիս, խոսեմ իմ տեսածի ու իմ չափով հասկացածի մասին:

Անցյալն ավելի խելոք պատմաբանների եւ քաղաքագետների քննարկմանը թողնելով՝ անցնեմ ապրածիս, որն իր հերթին անցյալավորվում է ամեն վայրկյան: Սա ինքնակենսագրական չէ, դրա համար էլ կսկսեմ իմ տասնչորսից, որտեղ ես հայ եմ ու հայտնվել եմ հայոց համազգային շարժման իրական ու ինչ-որ տեղ ժամանակի հետ մի քիչ պայքար մղող վերելքի մեջ: Թեպետ քանի որ ընթերցողս, համոզված եմ, որ այս շարժումից լավ կամ վատ որեւէ քննարկման կարիք չունի, իր սեփականն ավելի ճիշտ համարելով, մոտենամ ավելի այս կողմին՝ 1990-2020 հատվածին, որն ինձ համար վերնագրվեց հաղթանակից պարտություն ճանապարհատված կամ, ավելի ճիշտ, ժամանակահատված:

Այս ժամանակահատվածն իմ հարկահավաքը դարձավ, ու ես վճարեցի իրեն ապրելով, որն ամփոփված էր սիրով, ստեղծագործական մանր-մունր նշույլներով, կորուստներով, տառապանքներով, նաեւ ձեռքբերումներով: Հարկահավաքս չխնայեց ոչինչ. այս ընթացքում ինձնից առատորեն վերցնում էր տվածս հարկերն ու ինձ հանձնում ցավ, որը ես նորից փոխակերպում էի սիրո ու մնացածի: Քանի որ ժամանակին տրված վերջին հարկս իմ գոյությունից թանկ էր, հիմա դատարկված եմ եւ մի քիչ էլ, ինչո՞ւ չէ, նաեւ չարացած: Մեղավորներ չեմ փնտրելու, որովհետեւ կորուստս տիեզերական էր ու շատ ավելին, քան որեւէ մարդանման ինչ-որ բան, բայց կուզեմ մի փոքր մարդկային քննարկում անել ինքս իմ մեջ:

Հաղթանակից պարտություն ընկած ժամանակահատվածն իր մեջ պարունակում է մարդկանց, որոնք բաժանվում են երկու մասի՝ ժամանակի հետ կռվողներ եւ ժամանակին ստրկացածներ: Հենց այս կռվողների հաղթանակն էլ ժամանակի օգնությամբ պարտություն վաստակած ստրուկները հանձնեցին ժամանակին, որովհետեւ մոլորյալ մարդիկ ստրկամոլվելով սկսեցին հավատալ դատարկությանը, բարձր ձայն հանող ու ոչինչ չասող, արդարաղժժան, բայց շատ անարդար, նյութով ու փառքով իրենց վաճառած, թույլ ու փափկասուն ինչ-որ բաներին եւ իշխանավորեցին սրանց:

Ցավում եմ...

Սա գրածիս վերջն է, բայց նոր կյաքիս սկիզբը»,- գրել է նա: