Մարտունու շրջանի Վազգենաշենի համայնքը նույնպես անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո

Այս թեմայով
- Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքի տարածքից հայտնաբերվել է ևս 3՝ նախնական տվյալներով զինծառայողների աճյուն. Արցախի ԱԻՊԾ
- Արայիկ Հարությունյանը, ՀՀ ԱԱԾ պետը հանդիպել են Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցչի հետ
- Ոչ մեկ իրավունք չունի ինձանից նման բան պահանջի. Մարտունու քաղաքապետը Գարեգին Նժդեհի արձանը ապամոնտաժելու մասին. News.am
- Ադրբեջանի հետ կա եւս մեկ պայմանավորվածություն՝ Դավիթ Բեկ-Գորիս ճանապարհահատվածի վերաբերյալ․ Տիգրան Ավինյան
Մարտունու շրջանի Վազգենաշենի համայնքը նույնպես անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո՝ ի կատարումն նոյեմբերի 9-ին ընդունված եռակողմ հայտարարության: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
Նոյեմբերի 20-ի երեկոյան համայնքի բնակչությունը լքել է բնակավայրը և տեղափոխվել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարբեր բնակավայրեր։ Մասնավորապես, 25 ընտանիք ներկայում գտնվում է Մարտունու շրջանի Բերդաշենի, Նորշենի, Ավդուռի, Աշանի և Մյուրիշենի համայնքներում, 10 ընտանիք Ստեփանակերտում, 5 ընտանիք Ասկերանի շրջանի Իվանյան և Շոշ համայնքներում, իսկ 25 ընտանիք էլ տեղափոխվել է Հայասատանի Հանրապետության տարբեր բնակավայրեր։