Ե՞ս եմ նախկին, թե՞ դուք․ Իշխան Սաղաթելյանը՝ Պետրոս Ղազարյանին

Այս թեմայով
- Ես արցախցի հրամանատարներին մի հարց ունեմ՝ դուք ո՞նց էիք Աննային հանդուրժում այդ բունկերում. Գեղամ Նազարյան
- Շիրակի նոր մարզպետ կնշանակվի Առողջապահության նախկին փոխնախարար Հովհաննես Հարությունյանը
- Օնիկ Գասպարյանը շարունակում է հանդիպումներ ունենալ թե՛ նախկին նախագահների, թե՛ ընդդիմության առաջնորդների հետ․ Dejavu
- Նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Դուք երկու տարի շարունակ այս տաղավարում նախկին ու նոր եք արել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 21-ին, Առաջին ալիքի եթերում` Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ՝ պատասխանելով հաղորդավարի այն հարցին, թե արդյոք նախկին իշխանություններն ի վիճակի են փոխել պառակտված հասարակության մթնոլորտը։
«Ե՞ս եմ նախկին, թե՞ դուք, ե՞ս եմ նախկին, թե՞ Վաղարշակ Հարությունյանը, ե՞ս, թե՞ Անդրանիկ Քոչարյանը։ Նիկոլ Փաշինյանն ու դուք եք նախկին, որ նախկին ու նոր անելով պառակտեցիք այս հասարակությանը, բերիq, հասցրիq այս օրին։ Նախկինները Շուշի, Հադրութ չեն տվել, տվել է Նիկոլ Փաշինյանը։ Գոնե հիմա, երբ Շուշիում եւ Հադրութում բարձրանում է ադրբեջանական դրոշը, ամաչեք ու հին ու նոր մի արեք»,- ասել է նա։