Ռոբերտ Մելքոնյանն ազատ է արձակվել
Դատարանն ազատ է արձակել Ռոբերտ Մելքոնյանին։ Այս մասին տեղեկացնում է պաշտպան Տիգրան Աթանեսյանը։
Հիշեցնենք, որ նա բերման էր ենթարկվել երեկ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիայի ընթացքում։ Նրան ձերբակալել էին քրեական օրենսգրքի 225.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով արարք կատարելու կասկածանքով։