Թեհմինա Վարդանյանը կասկածում է` վարակվել է Մարությանը, թե՞` ոչ. քաղաքապետն արդեն 2֊րդ անգամ է ինքնամեկուսանում
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը գրում է.
«Ավելի քան կանխատեսելի...
Տեղեկացնեմ, որ երեքշաբթի օրը` նոյեմբերի 24-ին տեղի է ունենալու Երևանի ավագանու հերթական նիստը: Նիստ, որն առաջինն է կապիտուլյացիայի խայտառակ փաստաթուղթը ստորագրելուց հետո: Հայկ Մարությանը երկրում թվով երկրորդ ընտրովի պաշտոնյան է: Հայկ Մարությանը դեռևս իշխող կուսակցության կարևորագույն քաղաքական ֆիգուրներից է, եթե կարելի է դա այդպես անվանել: Հայկ Մարությանը ևս կրում է քաղաքական պատասխանատվություն կատարվածի մեջ:
Այս ամենից հետո չեմ ասի` կասկածում եմ, որ վարակվել է, թե՞` ոչ: Մտածեք և տրամաբանեք ինքներդ...»։
Նշենք, որ քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ասել է, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը վարակվել է կորոնավիրուսով, որոշ ժամանակ կգտնվի արձակուրդում:
Հիշեցնենք նաև, որ Հայկ Մարությանն այս տարվա հունիսի 9֊ին կորոնավիրուսի հետ կապված դարձյալ ինքնամեկուսացվել էր:
Ի դեպ, այդ շրջանում քննարկվում էր Հայկ Մարությանի հրաժարականի հարցը: