Համաձայնագրի չեղարկման այլընտրանքը պատերազմն է․ եթե դա պատահի, զոհերի արյունը նրանց ձեռքին կլինի. Պուտինը՝ հայտարարության մասին
Մարդիկ, որոնք փորձում են խոչընդոտել համաձայնագրի իրականացմանը, պետք է հասկանան, որ դրա այլընտրանքը պատերազմն է։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է РИА Новости-ն։
Պուտինը շեշտել է` ալտերնատիվ տարբերակը մեկն է. «Մարդիկ, ովքեր փորձում են դա անել, պետք է հասկանան, որ դրան կարող է լինել միայն մեկ այլընտրանք` պատերազմը: Եվ եթե, Աստված չանի, դա պատահի, զոհերի արյունը նրանց ձեռքին կլինի: Նրանք, ովքեր փորձում են տորպեդահարել այս համաձայնագիրը: Բոլորը պետք է հասկանան և տեղյակ լինեն դրանից»,- ասել է ՌԴ նախագահը: