Վարչապետը Պուտինին զանգել է օրը մի քանի անգամ, բայց մինչեւ ամսի 30-ը օգնություն չի խնդրել. Մովսես Հակոբյան
ՀՔԾ ինձ չեն կանչել մեղադրանք առաջադրելու համար, այլ իմ ելույթի մեջ եղած հանցակազմի վերաբերյալ նյութեր նախապատրաստելու համար, որեւէ կարգավիճակ չեն տվել: Այս մասին «Արմնյուզին» տված հարցազրույցում նշեց Արցախի հերոս, գեներալ-գնդապետ, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետն ախկին գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը՝ հավելելով, որ ինքը ընդամենը փաստերն է արձանագրել իր ասուլիսում:
Նա անդրադարձավ վարչապետի խոսնակի հայտարարությանը, որ վարչապետը սեպտեմբերի 27-ին եւ 29-ին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահի հետ, մինչդեռ ինքն ասել էր, թե մինչեւ ամսի 30-ը նման բան չի եղել. Մովսես Հակոբյանն ասաց. «Ես ասել եմ, որ վարչապետը չի զանգել մեր ռազմավարական դաշնակցին եւ օգնություն խնդրել, դա ընկալեցին, որ չի զանգել առհասարակ: Ոչ, զանգել է, ամեն օր, օրը մի քանի անգամ, բայց մինչեւ ամսի 30-ը օգնություն չի խնդրել: Իսկ եթե ուզում եք ավելի մանրամասն, կարող եմ ասել, թե վարչապետն ինչ է պատասխանել, որ օգնություն չի խնդրել, բայց չեմ ասի»: