Արծրուն Հովհաննիսյանը 30 օր ստել է. նրա ամենաբարձր պաշտոնը ԶՈՒ-ում եղել է վաշտի հրամանատարը. Մովսես Հակոբյան
Մարդը 30 օր ստում է եւ նա ամենաբարձր պաշտոնը զինված ուժերում, որ զբաղեցրել է, վաշտի հրամանատարն է, իսկ այսօր վերլուծություններ է կատարում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության արդեն նախկին պետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով Արծրուն Հովհաննիսյանին:
«Հիմա էլ մեր գեներալներին կրթելու ակադեմիայի ղեկավարն է»,-ասաց նա: