Լուսակերտի զորամասից Երևան է տեղափոխվում 5 ավտոբուս զորք. Armday.am
«Լուսակերտում գտնվող զորամասերից Երևան են բերում զինծառայողներին, ավտոբուսների մեջ են: Որդուս հետ եմ խոսել նոր ասեց, որ 5 ավտոբուս նստացրել են ու գալիս են Երևան, բայց իմ երեխան հայի դեմ դուրս չի գալու, իմ որդին հայասպան չի դառնալու, իմ որդին կռիվ չի անի թող մոռանան» - այս մասին Armday.am-ին հայտնեց տիկին Նարինեն, ում որդին ծառայության է անցել Լուսակերտի զորամասում:
Այս պահին երեխաներին բերում են, որ բանակը մասնակցի Երևանի փողոցներում հայրենիքի մասին անհանգստացող քաղաքացիների չեզոքացմամբ:
Մանրամասները ավելի ուշ