Հարևան պետության հետ որևէ առնչություն չունեմ. Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարը` իր ազգության մասին. VIDEO
Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը ասել է, որ ինքն ազգությամբ տաբասարացի է եւ չի պատկանում հակամարտությանը մասնակիցների ազգությանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ինչ վերաբերում է իմ ազգությանը, եթե բոլորն այդքան հետաքրքրված են, ես ծնվել եմ Դաղստանում, ազգությամբ թաբասարանցի եմ. ազգությամբ ոչ մի կապ չունեմ հարեւան պետության հետ»,- ասել է Մուրադովը պաշտպանության նախարարության կողմից շաբաթ օրը տարածած տեսանյութում:
Թաբասաանցիները Դաղստանի ամենահին բնիկ ժողովուրդներից են, որոնք ապրում են հանրապետության հարավ-արեւելքում: