Մի՛ այրեք ձեր տները. hայտնի փաստաթղթի ձևակերպումները բավականին անորոշ ու երկիմաստ են. Էդմոն Մարուքյան
Սիրելի՛ արցախցիներ, Մի՛ այրեք ձեր տները կամ այլ կերպ ոչնչացրեք անշարժ գույքը՝ կարծելով, որ միանշանակ կորցնելու եք դրանք։ Այս մասին Facebook-ի իր էջում նշել է ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Հայտնի փաստաթղթի ձևակերպումները բավականին անորոշ ու երկիմաստ են, ու իրավական տարբեր հնարավորություններ կան։
Հորդորում եմ ձեռնպահ մնալ նման քայլերից և սպասել գործընթացների ավարտին»,-հավելել է նա: