Ղարաբաղում ռուսաստանցի խաղաղապահները շարունակում են տեղակայվել իրենց պատասխանատվության գոտում
Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հիմնական ուժերը շարունակում են տեղակայվել իրենց պատասխանատվության գոտում՝ մտել են Ստեփանակերտ, իսկ առաջատար ստորաբաժանումները, հասնելով Շուշի, սկսել են դիտակետեր տեղակայել: Այս մասին երեկ լրագրողներին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
Նրա փոխանցմամբ՝ խաղաղապահ զորամասերի ստորաբաժանումները վերահսկողություն են հաստատել Լաչինի միջանցքում և Լաչինի ճանապարհի մի հատվածում` ստեղծելով վեց ժամանակավոր դիտակետ:
ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կոնաշենկովը հավելել է, որ Հայաստան ժամանած ռուս խաղաղապահները շարժվում են դեպի Գորիս: