Նիկոլ Փաշինյան, պատերազմը չտեղափոխես Հայաստանի փողոցներ, հային հայի դեմ չհանես, հեռացի՛ր. Ռուբեն Մխիթարյան
Ռեժիսոր և պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը իր ֆեյսբուքյան էջում տեսաուղերձ է հղել, որում մասնավորապես ասվում է.
«Դու մեզ խայտառակել ես, դու բաժանեցիր մեզ հազար մասի, հիմա հանկարծ չփորձեց ժողովրդին հանել իրար դեմ, չփորձես քո ապաշնորհ դիվանագիտության պատճառով մեղքը գցել բանակի վիզը, զինվորն ու սպան քո դավերի հետ կապ չունեն, իրենք առավելագույնն են արել: Այս պատերազմի ընթացքում հազարավոր հայերի արյուն է թափվել. պատերազմը չտեղափոխես Հայաստանի փողոցներ, հային հայի դեմ չհանես հայը հայի արյուն Հայաստանում չի թափելու: Հեռացիր, եթե մեջդ մի փոքր հայ մնացել է, հանգիստ թող գնա»: