«Ես լավ եմ զգում, շարունակում եմ իմ ծառայությունը». Սեյրան Օհանյան
ՀՀ և ԱՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը շարունակում է ծառայությունը։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը
«Ես լավ եմ զգում, շարունակում եմ իմ ծառայությունը: Մեր բոլորի մարտական տրամադրությունը շատ բարձր է, մենք բոլորս վճռականությամբ ենք լցված մեր հայրենիքի պաշտպանության համար»,- ասել է Օհանյանը։
Այսօր առավոտյան Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն արդեն հերքել էր Օհանյանի վիրավորվելու մասին լուրը, որը տարածել էր Ադրբեջանը։ Նա շեշտել էր՝ թշնամին խորը պատճառներ ունի դրա մասին աղաղակելու, քանի որ գեներալ Օհանյանից ստացած հերթական դասը շատ ցավոտ է եղել։