Հիշում եք չէ՞, որ այդտեղ որևէ մեկիդ շշուկով բամբասանքն այստեղ լսվում է որպես սիրտ ջարդող բարձր պայթյուն. Թևան Պողոսյան
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»-ի նախագահ Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Առավոտից պապական տան շուշաբանդում նստած՝ վերջին ժամի ձայներից հասկանում եմ, որ մեր տղաների բազկին չհավատալն ու չսատարելն անհնար է։ Շնորհակալություն տղեք։ Լյազաթ սուրճ ըմպեցի.
Հա, ու էլի կրկնեմ բոլորիդ համար՝ Մայր Հայաստանում։
Հիշում եք չէ՞, որ այդտեղ որևէ մեկիդ՝ մյուսից շշուկով բամբասանքն իսկ այստեղ լսվում է որպես սիրտ ջարդող բարձր պայթյուն։ Լավ հիշեք դա, սիրելինե՛րս։ Պարտավոր ենք պահպանել զգոնությունը։ Մեր պատերազմը դեռ չի ավարտվել, իսկ հաղթանակի գրավականը` մեր ազգային միասնությունն է։
Աստված պահապան հայ զինվորին»։