Վրաստանում նոյեմբերի 4-ից դիմակ կրելը պարտադիր կդառնա բաց տարածքներում
Վրաստանում նոյեմբերի 4-ից դիմակ կրելը պարտադիր կդառնա ինչպես փակ, այնպես էլ բաց տարածքներում: Փոխվարչապետ, տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար Մայա Ցկիտիշվիլին պարզաբանել է, որ դիմակները քաղաքացիներին վարակից պաշտպանելու պարզ եւ արդյունավետ միջոց են: