ՀՀ կառավարությունը կորոնավիրուսի համար հաճախ գնումներ իրականացրել է մեկ անձից, բայց հաշվետվություններ կան ու լինելու են. փոխվարչապետ
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնող 24 միջոցառումները շատ լուրջ դերակատարություն ունեցան ու իրավիճակը, առնվազն, եթե ոչ լիարժեք, վերականգնվեց։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսային իրավիճակին։
«Կարծում եմ՝ խնդիրների չեզոքացման ֆունկցիան զգալիորեն կատարվեց։ Պետք է հաշվի առնենք՝ ծախսերը պետք է իրականացնել ոչ թե շատ, այլ՝ արդյունավետ», - ընդգծեց Գրիգորյանը։
ՀՀ փոխվարչապետը նշեց, որ կորոնավիրուսի համար, այո', ՀՀ կառավարությունը շատ հաճախ գնումներ իրականացրել է մեկ անձից, սակայն չի կարող նշել՝ քանի տոկոսն է գնումների այդպիսին եղել, բայց վստահեցրեց՝ կորոնավիրուսի հետ կապված բոլոր հաշվետվությունները կան ու լինելու են։
Նա նաև նկատեց, որ չի կարծում, թե կորոնավիրուսի հետ կապված ունենք մի իրավիճակ, որ պետք է դիմենք լոքդաունի,