ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ»Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՄասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեցՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ»Հրդեհ՝ Աքորի գյուղումԻսրայելը զայրացրել է ԱՄՆ-ին՝ զգուշացնելով նրանց Սիրիայում Իրանի դեմ հարձակման մասինՓաշինյանը Մխիթար Հայրապետյանին գործուղում է Սաուդյան Արաբիայի թագավորություն Մահմուդ Աբասը մերժել է Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու քվեարկությունը հետաձգելու խնդրանքըՄահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել են Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել Արթուր Դավթյանը դուրս եկավ Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» ավանդական երթը «Գարդման-Շիրվան-Նախիջևանը» ողջունել է Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի հայտարարությունը 6 տարի է՝ ՀՀ-ում քաղաքական դիսկուրս ձևավորում է այդ մեկ անձը․ հավաքական մտքի ամլության ցուցանիշն է Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում հրդեհ է բռնկվել․ ծառեր են ջերմահարվել «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցին ԱՄՆ ռազմաօդային ուժերի զինծառայողը Կոնգրեսին խնդրում է օգնել ամերիկյան զորքերը դուրս բերել ՆիգերիցԱդրբեջանական վանդալիզմը սահմաններ չունի․ հակահայ քաղաքականության հերթական ցավալի արդյունքը Ալաշկերտը պարտվեց ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից
Հայց է ներկայացվել ՄՔԴ՝ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը հետաքննելու դիմումով
Կոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու «Կամազ»-ը. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է կատարի մի շարք պահանջներ «Զգացի, էդ երեխան չի կարողանում ռույլը շարժել, ոչինչ չէր աշխատում». «Ուրալի» վթարից վիրավորված կին Ֆիննախը Վաշինգտոնում է․ մասնակցում են ԱՄՀ/ՀԲ Կառավարիչների խորհուրդների հանդիպումներին Հաջողակ պետություն ունենալու համար պետք է ապահովել տնտեսական զարգացումը․ Փաշինյան Պետրոս Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Տեր Եսայի քահանա Արթենյան Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Հայտնաբերվել է նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»․ նա երթևեկել է հանդիպակաց՝ չենթարկվելով կանոններին Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ դասային աստիճան է շնորհվել Ադրբեջանցի վանդալները քանդել են օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտվեց․ գումարը հավաքված է ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները Զելենսկին հաստատել է, որ Ուկրաինան հարված է հասցրել ռուսական ռազմական օդանավակայանինՌուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ ԼՂ հուշարձանները ներկայացնող գիրքը անգլերենով ճանաչելի կդարձնի նաև օտարազգիներին Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի առցանց նիստին
Փաշինյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր
ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Աննա Հակոբյանի ընթրիքին տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց․ Արևշատյան Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար
Բրյուսելյան հանդիպման վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ՀՀ ԱԳՆ
Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. ԱնանյանԼեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 500 ուսուցիչներ արդեն աշխատանքի են անցել ՀայաստանումԱդրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Մամուլ

Աշխարհի կողմից Արցախի անկախության ճանաչման պահանջն ավելի է հասունանում. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է.

««Արցախում ընթացող պատերազմը միջազգային մեծ ռեզոնանս է առաջացրել։ Ի սկզբանե Ադրբեջանը հաշվարկել էր, որ իրենց սանձազերծած պատերազմը մեծ աղմուկ չի առաջացնի, բայց տեղի ունեցավ հակառակը։ Միջազգային տարբեր հեղինակավոր լրատվականներ անդրադառնում են Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային։ Իսկ ռազմական գործողություններում Թուրքիայից և Սիրիայից բերված ահաբեկչական խմբերի ներգրավվածությունը ավելի է մեծացնում հակակրանքն Ադրբեջանի նկատմամբ։ Եվ սա հատկապես դրսևորվում է հանրային-հասարակական մակարդակում։ Այս ընթացքում Արցախում տեղի ունեցող իրադարձությունները տեղում լուսաբանում են աշխարհի տարբեր երկրների լրատվամիջոցների ներկայացուցիչներ՝ նույնիսկ վտանգի ենթարկելով իրենց կյանքը։

Խնդիրն այն է, որ Ադրբեջանը ոչ միայն արգելել է այդ լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքն իր երկիր, այլև շատ հաճախ միտումնավոր թիրախավորում է արտասահմանցի լրագրողներին։ Արդյունքում գրանցվեցին դեպքեր, երբ արտասահմանցի լրագրողները հայտնվեցին հրթիռակոծության տակ և վիրավորվեցին։ Այսպիսի պահվածքով Ադրբեջանը փորձում է այնպես անել, որ արտասահմանցի լրագրողները զերծ մնան Արցախ այցելելուց և իրադարձությունների ընթացքը տեղում լուսաբանելուց։

Չէ՞ որ այդ լրագրողներն իրենց հրապարակումներով մեծ ներդրում են ունենում իրենց երկրներում հասարակական տրամադրությունների ձևավորման գործում։ Արդյունքում տարբեր երկրներում ապրող մարդիկ պարզորոշ տեսնում են, որ Ադրբեջանը նպատակ է հետապնդում ոչնչացնել Արցախում բնակվող ողջ հայությանը, որի փրկության միակ ելքը Արցախի անկախության ճանաչումն է։

Եվ պատահական չէ, որ պատերազմի առաջին իսկ օրերից տարբեր երկրների քաղաքական, մշակութային և հասարակական բազմաթիվ գործիչներ իրենց համերաշխությունը հայտնեցին Հայաստանի և Արցախի ժողովուրդներին։ Իսկ հասարակական այսպիսի տրամադրություններն առաջին հերթին իրենց արտացոլումն են գտնում տեղական իշխանությունների մակարդակով։

Եվ այս տրամաբանության ներքո պետք է դիտարկել, որ Արցախում ընթացող պատերազմի պայմաններում աշխարհի շատ երկրների քաղաքներ և նահանգային իշխանություններ մեկը մյուսի հետևից Արցախի անկախությունը ճանաչող որոշումներ են ընդունում։

Իսկ Ժնևի քաղաքային խորհուրդը մեկ քայլ առաջ գնաց և, բացի Արցախի ինքնորոշման իրավունքը ճանաչելուց, նաև Ադրբեջանի դեմ սանկցիաներ սահմանող բանաձև ընդունեց։ Հանրային տրամադրությունները ազդեցություն են գործում նաև խորհրդարանական մակարդակով։ Բելգիայի, Լյուքսեմբուրգի, Կիպրոսի և այլ երկրների խորհրդարաններում Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձևեր ընդունվեցին։ Արցախ այցելեցին և իրավիճակին ծանոթացան խորհրդարանականներ Գերմանիայից, Ֆրանսիայից և Ռուսաստանից։ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատ է ներկայացվել Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին օրինագիծ:

Ներկայացուցիչների պալատում ևս շրջանառության մեջ է դրվել բանաձև, որով կոչ է արվում ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը որպես Կովկասի տարածաշրջանում տևական խաղաղության հիմք»: