Ֆրանսիահայերի ակցիայի ժամանակ թուրքերը մուրճերով հարվածել են հայերին. ուղիղ
Ֆրանսիայում բնակվող հայերը հաջակցություն Հայաստանի և Արցախի փակել են խոշոր մայրուղիներից մեկը: Նրանք իրենց բողոքն արտահայտում Արցախում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի դեմ:
Խաղաղ ակցիայի ժամանակ, սակայն, թուրքերը հարձակվել են հայերի վրա: «Երկու կողմից ճանապարհը փակել ենք: Խցանման մեջ թուրքեր կային, որոնք մուրճով հարվածել են մեր ընկերոջ գլխին: Նրանք մոտավորապես 5 հոգի էին», - ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը: