Պուտինը Էրդողանի հետ քննարկել է ԼՂ հակամարտության գոտում իրադարձությունների զարգացումը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադարձությունների զարգացումը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադարձությունների զարգացումը: Ռուսական կողմը խոր մտահոգություն է հայտնել շարունակվող ռազմական գործողությունների, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքից բախումների մեջ ահաբեկիչների ավելի ու ավելի լայնամասշտաբ ներգրավման կապակցությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ: