Թշնամին փորձել է առաջանալ դեպի Բերձոր և ՀՀ սահման, բայց հաջողություն չի ունեցել. ՊՆ
Որոտան գետի ուղղությամբ ձևավորված ռազմաճակատ կա։ Այսօր էլ փորձել են Բերձորի ուղղությամբ որոշակի հարձակում իրականացնել, մոտենալ հարավային ուղղությամբ ՀՀ սահամին, սակայն ոտնձգությունները հետ են մղվել և հաջողության չեն հասել: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: