18։30-ին Կառավարության առաջարկով ԱԺ արտահերթ նիստ կգումարվի
Այսօր 18.30-ին Կառավարության առաջարկով ԱԺ արտահերթ նիստ կգումարվի։ Այս մասին խորհրդարանական հայտարարությունների ժամի ավարտից հետո ասաց ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը։
Նա կոչ արեց պատգամավորներին 18.30-ին լինել նիստերի դահլիճում։