Հայտնի է Միհրան Հարությունյանի առաջին մրցակիցը «Наше Дело»-ի մրցաշարումԻսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանում գտնվող օբյեկտներից մեկինԳայի պողոտայում «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կա 2 վիրավոր (լուսանկար)Սարգիս Խանդանյանը մեկնում է ԴանիաԵթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև հրթիռները «զննելու» համար․ Դավիթ ՏոնոյանԻնչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել էՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ»Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՄասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեցՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ»Հրդեհ՝ Աքորի գյուղումԻսրայելը զայրացրել է ԱՄՆ-ին՝ զգուշացնելով նրանց Սիրիայում Իրանի դեմ հարձակման մասինՓաշինյանը Մխիթար Հայրապետյանին գործուղում է Սաուդյան Արաբիայի թագավորություն Մահմուդ Աբասը մերժել է Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու քվեարկությունը հետաձգելու խնդրանքըՄահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել են Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել Արթուր Դավթյանը դուրս եկավ Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» ավանդական երթը «Գարդման-Շիրվան-Նախիջևանը» ողջունել է Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի հայտարարությունը 6 տարի է՝ ՀՀ-ում քաղաքական դիսկուրս ձևավորում է այդ մեկ անձը․ հավաքական մտքի ամլության ցուցանիշն է Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում հրդեհ է բռնկվել․ ծառեր են ջերմահարվել «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցին ԱՄՆ ռազմաօդային ուժերի զինծառայողը Կոնգրեսին խնդրում է օգնել ամերիկյան զորքերը դուրս բերել ՆիգերիցԱդրբեջանական վանդալիզմը սահմաններ չունի․ հակահայ քաղաքականության հերթական ցավալի արդյունքը Ալաշկերտը պարտվեց ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից
Հայց է ներկայացվել ՄՔԴ՝ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը հետաքննելու դիմումով
Կոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու «Կամազ»-ը. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է կատարի մի շարք պահանջներ «Զգացի, էդ երեխան չի կարողանում ռույլը շարժել, ոչինչ չէր աշխատում». «Ուրալի» վթարից վիրավորված կին Ֆիննախը Վաշինգտոնում է․ մասնակցում են ԱՄՀ/ՀԲ Կառավարիչների խորհուրդների հանդիպումներին Հաջողակ պետություն ունենալու համար պետք է ապահովել տնտեսական զարգացումը․ Փաշինյան Պետրոս Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Տեր Եսայի քահանա Արթենյան Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Հայտնաբերվել է նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»․ նա երթևեկել է հանդիպակաց՝ չենթարկվելով կանոններին Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ դասային աստիճան է շնորհվել Ադրբեջանցի վանդալները քանդել են օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտվեց․ գումարը հավաքված է ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները Զելենսկին հաստատել է, որ Ուկրաինան հարված է հասցրել ռուսական ռազմական օդանավակայանինՌուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ ԼՂ հուշարձանները ներկայացնող գիրքը անգլերենով ճանաչելի կդարձնի նաև օտարազգիներին Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի առցանց նիստին
Վազող տողեր

Ձեզ ասե՞մ, թե ոնց է այս ամենը երևում 28 օր առաջնագծի խրամատից դուրս չեկածի համար Չե՞ք ամաչում. Ես ամաչեցի. Կամավոր Տեր-Նակալյան

Լրջանալու պահը. պատերազմի ու խայտառակության մեջ խայտառակություն ընտրողը միշտ ստանում է հա՛մ պատերազմ, հա՛մ խայտառակություն

Միանգամից ներողություն եմ խնդրում, որովհետև երկար է լինելու ու ոչ թե նրա համար, որ համարյա մի ամիս ոչինչ չեմ գրել ու առնվազն մի էդքան էլ չեմ գրելու, այլ նրա համար, որ այս երկու օրում, որ ես առաջնագծում չեմ, այնքան բան է կուտակվել ասելու, որ լակոնիկ չի ստացվի։

Հեսա մի քիչ հետո պառկելու եմ քնեմ, իսկ երբ արթնանամ, կմնա 24 ժամից էլ քիչ՝ առաջնագիծ վերադառնալուս։ Ով տեղյակ չէ՝ երկու օր առաջ 3 օրով Երևան էի իջել հերթափոխով ու որոշել էի մինչև գնալս ոչինչ չգրել, ոչ մի նկար չփոսթել։ Երկրորդն ավելի հեշտ էր, որովհետև հեռախոսումս ոչ մի նկար էլ չունեմ առաջնագծի անցկացրած 28 օրերիցս, մենակ էս մեկը Ադեկվադի էջից քաշեցի, իսկ առաջինը պրոբլեմ էր՝ չդիմացա։
Թույլ տվեք մի երկու բան ասել ու միանգամից ասեմ՝ ներքաղաքական հարցերով ոչինչ չեմ ասելու։ Քանի դեռ կռիվը չի ավարտվել՝ դրա ժամանակը չէ։ Այ կռվից հետո թող աղոթեն իրենց աստվածներին, որովհետև պատասխաններ տալու են շատերը ու շատ խիստ պատասխան, բայց դա, կրկնում եմ՝ կռվից հետո։

Հիմա կիսվեմ իմ ապրումներով։

Ազնիվ խոսք, ժամեր եմ հաշվում, թե երբ եմ վերադառնալու մեր դիրքը։ Երբ եմ 20 հոգի տեղավորող մի 25-30 քառակուսի մետր մակերեսով բլինդաժում գրկելու մեր կամավորական ջոկատի իմ եղբայրներին։ Երբ եմ երեկոյան բարձրանալու պոստ ու 20 տարեկան Ժոռի ու Վահեի հետ խոսելու կյանքից, կռվից, զենքից, մարտից։ Երբ եմ մեր վաշտի հրամանատար կապիտան Բաբուջյանի ու ՄՈԲ-ով եկած կամավոր-լեյտենանտ Վահանի հետ խոսալու ավելի բարդ բաներից, փորձելու հասկանալ, թե էլ ինչով կարող եմ ես ու մեր ջոկատը օգտակար լինել դիրքի ժամկետային անձնակազմի ու հրամկազմի համար։ Անկեղծ եմ ասում, այնտեղ ավելի լավ է, քան այստեղ՝ Երևանում։

Ձեզ ասե՞մ, թե ոնց է այս ամենը երևում 28 օր առաջնագծի խրամատից դուրս չեկածի համար։ Շատ բան չասեմ, մի երկու բան նկարագրեմ զուտ, որոնց առերեսվելուց ձեռքս ինքնաբերաբար գնում էր զենքիս, որովհետև մոռանում էի, որ այն հանձնել եմ։

Դու Արցախից դուրս գալիս չես անցնում էն նախկին դրոշներով պոստով, որովհետև խփել են։ Դու գնում ես ինչ-որ գռունտովկայով, իսկ հետո՝ Տեղ գյուղի մոտ, դու տեսնում ես ռուսական դրոշ ու մի քանի ռուս զինվորներ։ Երևի շատերդ գիտեք, որ ակտիվ ֆեյսբուքցիներից դժվար է գտնել ավելի պրո-ռուսական հայացքների տեր մարդու, բայց ես ինձ նվաստացած զգացի։ Մի՞թե ազգիս արգանդը այնքան է չորացել, որ չենք կարողանում բավարար թվով պլոճիկով տղա հանել դաշտ, որ ստիպված ենք մեր ռուս եղբայրների դրոշով ՀՀ սահմանը պատսպարենք։ Չե՞ք ամաչում։ Ես ամաչեցի։

Հետո դու 5 հատ ռազմական ոստիկանության ու ԱԱԾ-ի պոստ ես անցնում։ Բարեբախտաբար գոնե 3ում ինձ միանգամից ճանաչեցին ու շատ ջերմ էին։ Բայց մի՞թե էդքան շատ են մեր մեջ վախկոտներն ու փոքրոգիները, որ մինչև Երևան 5 հատ պոստ ա պետք դնել, որ հերիք չի փախի-փախի անողների դեմն առնեն, մի բան էլ դրանց մի մասը հետը զենք ա բերում։ Չե՞ք ամաչում։ Ես ամաչեցի։
Հետո դու մտնում ես ու տեսնում ես, որ արդեն հարյուրավոր զոհեր ու հազարավոր վիրավորներ տված, Արցախի գրեթե ողջ հարավը կորցրած հասարակությունդ դրած քննարկում է ինչ-որ երաժշտական տեսահոլովակ ու դրա մոնտաժը։ Ասում են՝ ես էլ եմ դրա մեջ եղել։ Ներողություն եմ խնդրում, եթե էդ փաստը ինչ-որ մեկին վիրավորել է, ես դրա մասին չեմ իմացել։ Առհասարակ, մի տեսակ զարմանքով հայտանաբերեցի, որ պարզվում է՝ ահագին էլ շատ լուրջ բայեվիկներ ունենք, որոնք համ բեսամթ կռիվ են անում, համ առաջնագծում են, համ էլ ֆոտոներ ու վիդեոներ գցելու համար ինտերնետ ունեն։ Ինձ համար դա զարմանալի էր, որովհետև օրինակ՝ Աղդամում մենք ինտերնետի երես 28 օր չենք տեսել։
Ինչևէ, ես պարզեցի, որ ինչ-որ կլիպում ինչ-որ մարդկանց լինել-չլինելը, փաստորեն, առնվազն ոչ պակաս օրհասական թեմա էր, քան ռազմաճակատում ստեղծված դրությունը։ Չե՞ք ամաչում։ Ես ամաչեցի։
Հետո ես տեսա, թե ինչպես են հրճվելով տարածում ինչ-որ աղջկերքի թողած գրություններ զինվոներին, որոնք առաջարկում էին կռվից հետո սմերչի պես մխրճվել իրենց մեջ ու/կամ անվճար սեքս։ Փաստորեն, պուտանկա ու հեշտամոլ աղջիկների առկայության փաստն էլ կարող է հրճվանք առաջացնել մեր հասարակության ինչ-որ մասի մոտ։ Չե՞ք ամաչում։ Ես ամաչեցի։

Հետո ես տեսա, որ Գլենդել-Նա-Դոնուի սաստավը ռեալ հանրային կարծիք ա ձևավորում ֆեյսբուքում ու ասենք Հալաջյան Քրիստիկի պես բոզի ծնունդները ամերիկաներից նստած чуть ли не մարտի են ուղարկում ու պետական կառավարում են իրականացնում։ Էդ գրոտեսկի պիկն ա, իսկ մեղմիկ գրոտեսկը էն ա, որ ազգս օրգազմ ա ապրում, որ հազարավոր հայեր, որոնց մեջ շատերը՝ իմ տարիքի տղերք են, մի տեղ ճամփա ա փակում, մի տեղ կամուրջ, մի տեղ պիկետ ա անում։

Էդ, իհարկե, շատ պուպուշ ա, բայց արդեն մոտ 1000 հոգի օֆիցիալ հաստատված զոհ ունենք։ Մի հատ նայեք, թե քանիսն են, որ Հայաստանից չեն։ Կան դրսից եկած եղբայրներ, ովքեր մեր երկրին ու էս հասարակությանը տվեցին ամեն ինչ ու իրենց կյանքը, բայց մի հատ նայեք թվերը։ Չե՞ք ամաչում։ Ես ամաչեցի։


Հետո ես տեսա, որ մինչև հիմա քննարկում են, թե ինչու է թավիշը շատ կամ քիչ, ինչու սրա-նրա տղեն ֆռոնտում չի, ինչու սա զոհվել է, իսկ մյուսը սաղ մնացել։ Տեսա նաև, թե ինչպես են ահավոր վատ վիդեոներ տարածում ու փորձում շահարկման առարկա դարձնել, թե բա վաաաայ, էս դավաճաններն ովքեր են, կամ էլ՝ թե բա վաաաայ, էս ո՞նց եք բանակ պահում։

Աչոնիկներ ու տղուլիկներ, էդ ձեր բուռն ֆեյսբուքյան բատալիաները իհարկե հույժ կարևոր են, բայց հեչ մտածե՞լ եք, թե ֆեյսբուքյան էդ դատարկախոսություններից քանի՞ հատ ադրբեջանական դռոն է պայթել, կամ դիրքում կանգնած զինվորի մոտ ի՞նչ դրական բան է փոխվել։ Չե՞ք ամաչում։ Ես ամաչում եմ։

 

Ամոթանքներից անցնենք կառուցողական օրակարգի։

Ես չգիտեմ, թե գլխանց ով՝ ինչ է պայմանավորվել, բայց ես գիտեմ, որ ես ու իմ եղբայրները՝ կամավոր ու ժամկետային, ոչ մեկի հետ չենք պայմանավորվել, որ անկախ նրանից, թե ինչ կլինի՝ դա համարելու ենք հաղթանակ։ Նաև վստահեցնում եմ, որ կռվողներիս մոտ չի համարվելու հաղթանակ «Արցախի ոչ ամբողջական գրավումը»։
Ես գիտեմ նաև, որ հաղթանակը հնարավոր է ու լինելու է, եթե

1. Դադարեք մեղավորների փնտրտուքը հիմա ու ամեն մեկդ անձամբ ձեր մասով անեք այն, ինչ պետք է, իսկ եթե չեք կարողանում՝ գոնե չխանգարեք նրանց, ովքեր դա են անում։

2. Հատկապես տղամարդիկ, ովքեր չունեն իրական առողջական խնդիրներ, թող մի հատ հարցնեն իրենց, թե ի՞նչ են պատրաստ տալ նրա համար, որ վաղը քարտեզին նայելուց իրենց ստորացված չզգան։ Ավելի պարզեցնեմ էս հարցը. ի՞նչ եք ասելու վաղը ձեր որդուն, եթե նա հարցնի, թե ուր էիք ու ինչ էիք անում, երբ Հայաստանի քարտեզը փոքրանում էր։

3. Վճռականորեն մերժել ցանկացած տեսակի լոյալություն ու սոլիդարություն դասալիքների նկատմամբ։ Ով ուզում է լինի, ինչ ուզում է արած լինի նախկինում՝ մարտի ժամանակ իրա՝ պոստը առանց հրամանի թողնողը դավաճանություն է գործում իր կողքը մարտը շարունակող մարտիկի ու ստորաբաժանման նկատմամբ։ Ես որոշողը լինեի, ապա արդեն վաղուց պատերազմի կանոնը գործարկվել էր ու հավատացնում եմ, դա էական բան կփոխեր։

Ես զուտ հիշեցնեմ, որ մեր պապերի ժամանակ, ումով դուք այդքան հպարտանում եք, վախկոտության ու փոքրոգիության համար ռազմական տրիբունալը հստակ գնդակահարություն էր սահմանում։

4. Գոտեպնդվե՛ք։ Շատ զոհեր ենք տվել, ցավոք՝ էլի ենք տալու, բայց եթե հիմա թեկուզ էդ 1000, 2000, 5000, թե 10000 զոհի գնով Արցախը չպահենք, ապա կոցնելու ենք ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը։ Եկեք իրերն իրենց անուններով կոչենք. եթե մեր ազգն այնքան է փչացել, որ անգամ հազարավոր զոհերի գնով չի ուզում սեփական պետությունն ու մնացած 3 միլիոնին պահել, ուրեմն ինքը արժանի չէ սեփական պետություն ունենալու։
Իմ ու իմ եղբայրների համար էդ դիլլեման չկա. եթե ընտրությունն անգամ սեփական կյանքի գնով Արցախը պահելու և ցեղասպանված ազգի հառաչանքները սերնդեսերունդ փոխանցելու և թոռներին մեր Շուշիի, Ստեփանակերտի, Մարտունու, Հադրութի մասին պատմելն է, ինչպես մեզ պատմում էին Վանի, Բիթլիսի, Էրզրումի ու Կարսի մասին, ապա մենք գերադասում ենք խուսափել էդ խայտառակությունից՝ ինչ գնով էլ որ լինի։

5. Կամավորագրվե՛ք։ Եթե ռազմական որևէ մասնագիտություն չունես՝ գնա հետևակ։ Եթե ունես, կամ էլ ունակ ես յուրացնելու, ապա գնա ու զինկոմիսարիատի դուռը էնքան կոտրի, մինչև քեզ հավաքագրեն։ Կներեք տղաներ, բայց էս օրերին այդքան լսածս «դե վոյենկոմատը տեղս գիտի» ֆուֆլոն միայն տխուր ժպիտ է առաջացնում։
Եթե չեք կարողանում ձեր կռուգով ջոկատ ձևավորել, որովհետև պարզում եք, որ ձեր կռուգի տղերքի մեջ չի դզվում մի 20-30 հոգի, որը չի համարում, որ ինքը իրա մամային ավելի շատ ա սիրում, քան ես ու իմ եղբայրները, իր կինն ավելի է անգանգստանալու, քան իմ ու իմ եղբայրների կանայք, որ ինքը թիկունքում ավելի օգտակար կլինի, քան ես ու իմ եղբայրները, ապա դիմեք արդեն գործող կամավորական ջոկատներին, որոնք բոլորն էլ հերթափոխի կարիք ունեն, այդ թվում՝ մեզ (Ադեկվադ էջին գրեք)։

Էս ա ժողովուրդ։ Եթե այս ամենի գիտակցությունը լինի՝ հաղթանակն անխուսափելի է լինելու, անկախ նրանից, թե ինչ ցավոտ փոխզիջումներով են վախեցնում ձեզ, անկախ նրանից, թե երբ կհասկանան, որ մինչև նավթային ենթակառուցվածքին չհարվածենք՝ բեկում չի լինի, անկախ նրանից, թե ում եք դուք սիրում և ում եք դուք ատում։

Ինձ համար խոսելը հեշտ է, ես էս նկարը գցել եմ, որովհետև ինքը մասամբ ցույց է տալիս, թե ինչու է էդ ամենը հեշտ. ով քո կողքն է՝ քո եղբայրն է։ Թշնամին դիմացդ է։

Թիկունքումդ թշնամի որոնելու ժամանակը չէ։ Իմացեք միայն, որ էս կռվում մեր հաղթանակը մենակ թիկունքից հարվածը կարող է կանխել, եթե հայ ազգը ԵՎՍ մի քանի հազար ՏՂԱ ունի։

Թերևս այսքանը։ Պատիվ ունեմ։

Կամավոր Տեր-Նակալյան