ԱԺ-ն չվավերացրեց Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ կառուցելու նպատակով կնքված վարկային ծրագիրը
ԱԺ-ն 64 կող և 9 դեմ ձայներով չվավերացրեց ՀՀ և Վերականգնման վարկերի բանկի միջև 2020 թվականի հուլիսի 1 -ին ստորագրված «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III (ծրագրի 2-րդ փուլ). Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում և հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում էր հայաստանի էներգետիկ համակարգը կապել Վրաստանի համապատասխան համակարգի հետ:
ԱԺ օրակարգում ընդգրկված մյուս բոլոր օրենքները պատգամավորներն ընդունեցին միաձայն: