Հարավային սահմանի ուղղությամբ թշնամու ոտնձգության հետևանքով վիրավորներ կան․ մերոնք դիմել են պատասխան գործողությունների
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հակառակորդը շարունակել է կրակ վարել ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ: Կան վիրավորներ»:
Ավելի վաղ ՊՆ խոսնակը հայտնել էր.
«ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ թշնամու ձեռնարկած ոտնձգության հետևանքով զոհեր և վիրավորներ չկան:
Հայկական կողմն արդեն իսկ դիմել է պատասխան գործողությունների»: