Թշնամական ուժերը գրադի եւ սմերչի կայանքներից հրթիռակոծում են Մարտունու շրջանը, Մարտակերտը, Ասկերանի գյուղերը. ԱՀ ԱԻՊԾ
Այս պահին թշնամական ուժերը գրադի եւ սմերչի կայանքներից հրթիռակոծում են Մարտունու շրջանը` ներառյալ քաղաքը, Մարտակերտը, ինչպես նաեւ Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը։ Այս մասին հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«Այս պահին թշնամական ուժերը գրադի եւ սմերչի կայանքներից հրթիռակոծում են Մարտունու շրջանը` ներառյալ քաղաքը, Մարտակերտը, ինչպես նաեւ Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը։
Մարտունի քաղաքում հրդեհվել է բնակելի մեկ տուն։ Հրշեջ փրկարարները տեղում հրդեհաշիջման, միաժամանակ փրկարարական աշխատանք են իրականացնում։
Տուժածների եւ ավերածությունների մասին մյուս տվյալները ճշտվում են»,- հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։