Ծանր մարտեր են Արցախի հարավ-արևելքում. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է սահմանին տիրող իրավիճակի մասին։ Նա մասնավորապես գրել է.
«Ծանր մարտեր են Արցախի հարավ-արևելքում»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ թշնամի «Սմերչ» տիպի համազարկային կրակի ռեակտիվ համակարգից 1 հրթիռ է արձակել Մարտունու շրջանի Զարդարաշեն գյուղի ուղղությամբ:
ՊԲ ստորաբաժանումները պաշտպանական մարտեր են մղում թշնամական ուժերի գրոհները կասեցնելու և վերջինիս ելման դիրքեր հետ շպրտելու համար:
Հրթիռակոծության հետևանքով Ավետարանոց գյուղում զոհվել է 1, վիրավորվել` 2 քաղաքացի: