Մեր պատերազմը դեռ չի ավարտվել. Թևան Պողոսյան
Պարտավոր ենք պահպանել զգոնությունը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ Թևան Պողոսյանը:
«Թշնամին իր նենգությունը մեկ անգամ չի աշխարհին ապացուցել։ Աշխարհի վերբերմունքն իրենց եմ թողնում, իսկ մենք պետք է ապրենք մշտական գիտակցությամբ, որ մեր պատերազմը դեռ չի ավարտվել, իսկ հաղթանակի գրավականը մեր ազգային միասնությունն է։
Կդառնա՞նք ապագա հարյուրամյակում 10 միլիոնով մեկ միասնական ազգ-բանակ՝ կպարտադրենք և´ հրադադար, և զինադադար, և´ խաղաղություն։»