Bombardier-ը դադարեցրել է ավիաշարժիչների մատակարարումները` ՀՀ ԶՈԻ-ի դեմ դրանց օգտագործման մասին լուրերից հետո
Bombardier կանադական ընկերությունն ասում է, թե միայն վերջերս է իմացել, որ շարժիչները սնուցում են ռազմական անօդաչու թռչող սարքեր: Այդ մասին հաղորդում է CBC հեռուստաալիքը:
Bombardier Recreational Products ընկերությունը (BRP) ասում է, որ դադարեցրել է օդանավերի շարժիչների առաքումը «անհասկանալի նպատակներով օգտագործող երկրներին»` այն լուրերից հետո, երբ լսել են, որ այդ շարժիչներից մի քանիսը օգտագործվում են թուրքական մարտական անօդաչու թռչող սարքերում, որոնք տեղակայված են Ադրբեջանի կողմից` Լեռնային Ղարաբաղում հայկական ուժերի դեմ:
Անցյալ շաբաթվա վերջին հայտնի դարձավ, որ ավստրիական Rotax ընկերության դուստր ձեռնարկության կողմից արտադրված ինքնաթիռների որոշ շարժիչներ օգտագործվում են թուրքական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) վրա:
«Վերջերս տեղեկացանք, որ Rotax որոշ շարժիչներ ներկայումս օգտագործվում են ռազմական անօդաչու թռչող սարքերում և անմիջապես մանրակրկիտ հետաքննություն սկսեցինք», - Radio Canada International- ին ասել է BPR- ի ավագ փոխնախագահ և ընկերության խոսնակ Մարտին Լանգելյերը:
«Այս պահից, մենք դադարեցնում ենք օդանավերի շարժիչների առաքումը, դրանք անհասկանալի նպատակներով օգտագործող երկրներ»,-ասել է նա:
Լանգելյեն շեշտել է, որ Rotax ավիաշարժիչներն Ավստրիայում արտադրվում են բացառապես քաղաքացիական նպատակներով եւ սերտիֆիկացված են միայն քաղաքացիական օգտագործման համար: