Ստեփանակերտի հրթիռակոծությունից այրվել է ավտոմեքենա, ավերվել շենքեր, վնասվել՝ թաղամասը սնուցող գազատարը. Արցախի ԱԻՆ (լուսանկարներ)

Այս թեմայով
- Նպաստի հերթ՝ Ստեփանակերտում
- Իմ Շուշին չի ընկել, հանձնել են. երանի մեռնեի չլսեի Շուշիից եկող մուղամը. շուշեցի Մարջիկ տատը` Ստեփանակերտում բրնձի ու շաքարավազի հերթում. Mediaport
- Աստիճանաբար վերաբացվում են Ստեփանակերտի նախակրթարաններն ու հանրակրթարանները
- Ռուս խաղաղապահներն ականազերծում են Ստեփանակերտի ծայրամասերը
Ստեփանակերտի հրթիռակոծության հետեւանքով այրվել է ավտոմեքենա, ավերվել շենքեր, վնասվել՝ թաղամասը սնուցող գազատարը։ Այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«Թշնամական ուժերը նորից նշանառության տակ են առել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը՝ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը:
Հրթիռակոծության հետեւանքով այրվել է ավտոմեքենա, ավերվել են հարակից տնտեսական նշանակության շենք-շինություններն ու խանութները: Վնասվել է նաեւ թաղամասը սնուցող գազատարը:
Արտակարգ իրավիճակների պետական ծառայության Փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարներն այս պահին կատարում են հրդեհաշիջման աշխատանքներ:
Մարդկային կորուստներ՝ չկան»,- հայտնում է պետական ծառայությունը։












