Նիկոլ Փաշինյանը տեսակցել է վիրավորված զինծառայողներին, ինչպես նաև Սասուն Միքայելյանին (լուսանկարներ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Վարչապետը տեսակցել է ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղում վիրավորված զինծառայողներին, ինչպես նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին, ով Արցախում բեկորային վնասվածքներ է ստացել մեջքի և ոտքի շրջանում:
Վարչապետ Փաշինյանը զրուցել է նրանց հետ, մաղթել շուտափույթ ապաքինում և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար: