Որևէ մարդու, նաև իմ անունից որևէ բան մի իրականացրեք. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառում է արել.
«Հարգելի քաղաքացիներ տարատեսակ օգնությունների կազմակերպումը իրականացրեք համակարգված։
Խնդրում եմ աշխատել ՀՀ ԱԻՆ-ի հետ և պատկան այլ մարմինների հետ։ Որևէ մարդու, նաև իմ անունից որևէ բան մի իրականացրեք։
Նախ մեր ջանքերը մեկտեղելը ավելի արդյունավետ է, հետո որոշ մարդիկ օգտագործում են մեր անունը»: