Կարմիր շուկայի ուղղությունը մարտավարական ու ռազմավարական կարևորության տեսանկյունից մեր այսօրվա Ավարայրն է. Սենոր Հասրաթյան
Գնդապետ Սենոր Հասրաթյանը գրել է.
«Կարմիր շուկայի ուղղությունը մարտավարական ու ռազմավարական կարևորության տեսանկյունից մեր այսօրվա Ավարայրն է: Այդպես մտածում ու գործում են նրանք, ովքեր վստահ են իրենց վերջնական հաղթանակի մեջ:
Տեսնելով ու զրուցելով մարտագիծը պահող մեր զինվորների հետ, այսօր նորից ու նորից համոզվեցի, որ նրանցից յուրաքանչյուրը գործում է հենց այդ հավատով:
ՄԵՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ...»: