Հազար ասինք` «Ուրագան» չունենք, բայց պարզվում է մենք միջմայրցամաքային բալիստիկ «Յարս» հրթիռ ունեինք. Արծրուն Հովհաննիսյան

Հայկական կողմի առաջխաղացումն ու մարտական լավ իրավիճակում գտնվելը, անմիջապես արտացոլվում է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումներում։
«Այ բալամ հազար ասինք քեզ խաբում են։ Մեկ Հադրութ են գրավում մեկ չգիտեմ ինչ, հիմա էլ քեզ զեկուցել են, հայկական բանակի խոցված զենքերի տեսակները։ Հազար ասինք մենք «Ուրագան» չունենք։
Բայց դա հեչ, պարզվում է մենք միջմայրցամաքային բալիստիկ «Յարս» հրթիռ ունեինք բայց չգիտեինք»,-իր հերթական գրառումն է արել Արծրուն Հովհաննիսյանը: