Ծուղակից ազատված զինվորներ ունենք, բայց նրանց թիվը 170 չէ. Արծրուն Հովհաննիսյան
Այսօր սոցցանցերում տարածվել էր տեղեկություն, որ շրջափակումից ազատվել է 170 զինվոր: Քիչ առաջ ասուլիսի ընթացքում Արծրուն Հովհաննիսյանն անդրադառնալով այս տեղեկություններին ասաց, որ լինում են դեպքեր, երբ հակահարվածների դեպքում, թաքստոցներից կամ շրջափակումից ազատվում են զինվորներ, բայց նրանց թիվն 170 չէ, այլ ավելի քիչ: