Նրանք, հատկապես վերջին ժամերի ընթացքում, փառքով պսակեցին իրենց անունը եւ շարունակում են կռիվը. կարժանանան ազգային հերոսի կոչման. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջինտեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը եւ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը հատկապես վերջին ժամերի ընթացքում, մարտի դաշտում, փառքով պսակեցին իրենց անունը եւ կարժանանան ազգային հերոսի կոչման:
Նրանք շարունակում են իրենց հերոսական կռիվը՝ հանուն հայրենիքի:
Փա՛ռք հայոց բանակին»