Արյան անհրաժեշտ պաշարը համալրված է. Գևորգ Դերձյան
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը տեղեկացնում է, որ արյան անհրաժեշտ պաշարը համալրված է:
«Շնորհակալ ենք բոլոր այն կամավորներին, ովքեր արագ արձագանքեցին և հաշված րոպեների ընթացքում կատարեցին արյունատվություն` առաջին կարգի ռեզուս դրական արյան անհրաժեշտ խմբաքանակն ապահովելու համար:
Այս պահին դրա կարիքն այլևս չկա:»