Չի կարելի մոլագարի պես ֆիքսվել խուճապ չտարածելու վրա. խուճապ տարածվում է, երբ մարդիկ սկսում են նորություններն իմանալ ռազմաճակատից. քաղաքագետ
Ճշմարտությունը պաթոսից կարևոր է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը։
«Չի կարելի մոլագարի պես շեղվել և ֆիքսվել խուճապ չտարածելու վրա: Խուճապ տարածվում է այն դեպքերում, երբ մարդիկ սկսում են նորություններն իմանալ ռազմաճակատից` իրենց հարազատների միջոցով, իսկ այն հայտնելու լիազորություն ունեցողները որոշում են լռել:
Պետք է խոսել և հայտնել ողջ ճշմարտությունը: «Պետք չի կոնկրետ խոսել» և այլ հիպնոսացնող մտքերն այլևս ոչ միայն արդիական չեն, այլև կարող են վերածվել անազնիվ գաղտնապահության:
Անուղեղների ամբոխների` լռություն պարտադրող դիկտատուրայի վրա էլ թքած: Այդ անուղեղների մոլագար և դավաճան կռապաշտությունն է, որ մեզ հասցրեց այս օրվան:
Կամք, ազնվություն և ժողովրդի առջև հաշվետու լինելու գիտակցում է պետք ունենալ` իրավիճակն ամբողջականորեն ներկայացնելու համար:
Կռվում է ժողովուրդը, կռվում է հայ ազգը, կռվում է ողջ Հայաստանը և տեղեկատվությունը չպետք է դառնա մի քանիսի քմահաճույքի առարկա և մենաշնորհ:
Խոսե´ք:
Խոսե´ք ազնվորեն, խոսե´ք բաց:
Ասե´ք ամեն բան ինչպես որ կա»: