Դուք դեռ շատ մայրերի չեք հանձնել նրանց որդիների մարմիններն անգամ, ուրեմն՝ որեւէ պայմանով չհանձնեք այն հողերը, որոնց վրա նրանք ընկել են. Կարին Տոնոյանը՝ վարչապետին

Այս թեմայով
- Փաշինյանի հայտարարությունը Շուշիի մասին ոչ մի ազդեցություն չի ունենա․ Արայիկ Հարությունյան (տեսանյութ)
- Որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 3 աճյուն, ևս մեկը՝ փոխանցել է ադրբեջանական կողմը
- Արցախ է վերադարձել 50 հազար 390 մարդ
- Հադրութում և Ջրականում հայտնաբերվել են 1 զինծառայողի և 3 քաղաքացիական անձանց աճյուններ. Արցախի ԱԻՊԾ
«Ես իմ ամենաթանկին տվեցի իմ ամենաթանկը: Բայց ես էլ լուռ սգալու իրավունք եւ ուժ չունեմ, որդուս արյունը հրամայում է. վաղը վարչապետը կմեկնի Մոսկվա բանակցությունների: Դիմում եմ երկրի 1-ին դեմքին՝ պարո՛ն վարչապետ, բանակցության սեղանի շուրջ նստելու պահին անպայման հիշեք՝ Դուք դեռ շատ մայրերի չեք հանձնել նրանց որդիների մարմիններն անգամ, ուրեմն՝ որեւէ պայմանով, լսո՞ւմ եք՝ որեւէ պայմանով չհանձնեք այն հողերը, որոնց վրա նրանք ընկել են, չդավեք մեր որդիների թափած արյանը: Այս պատերազմում մենք ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ, կես ճանապարհին չկանգնեք. որդուն կորցրած մայրերը այլեւս Երկրի վրա չեն ապրում, նրանք ապրում են Երկնքի ու Երկրի միջեւ, որտեղից ամեն ինչ ավելի տեսանելի է, որտեղից Տիեզերական ճշմարտությունն ավելի մոտ է…
Հավատացեք մեզ՝ մենք հաղթել ենք արդեն: Բանակցությունները կվարեք հաղթողի դիրքերից, սա մեր՝ որդեկորույս մայրերի, միակ պահանջն է: Առայժմ այսքա՛նը», - այս մասին գրում է «Հայ ասպետ» հիմնադրամ-դպրոցի տնօրեն ԿԱՐԻՆ ՏՈՆՈՅԱՆԸ՝ արցախյան նորօրյա պատերազմում զոհված Մենուա Հովհաննիսյանի հերոսածին մայրը: