Ադրբեջանի կողմից Մարտունի քաղաքի հրթիռակոծության հետևանքով մեկ անձ է սպանվել
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից ճշտված տեղեկություններով հոկտեմբերի 17-ին Ադրբեջանի կողմից Մարտունի քաղաքի հրթիռակոծության հետևանքով սպանվել է 65-ամյա Վլադիմիր Միրզոյանը, իսկ 42-ամյա Գևորգ Վարդանյանը ստացել է մարմնական վնասվածքներ: Տեղեկացնում է Արցախի ՄԻՊ գրասենյակը։