Իրանը պաշտոնապես նախազգուշացրել է Հայաստանին եւ Ադրբեջանին. ԻԻՀ ՊՆ

Այս թեմայով
- Պատերազմի ժամանակ որևէ կերպ տուժածների մասով ԴԱՀԿ օրենքում փոփոխություններ կարվեն. «Ժողովուրդ»
- Պատերազմից հետո չի դիմացել, ազատվել է աշխատանքից. «Հրապարակ»
- Պատերազմի ժամանակ կանխամտածված վնաս է հասցվել Սյունիքի և Տավուշի անտառածածկ տարածքներին
- Պատերազմում վիրավորված զինվորների համար սահմանվեց պրոթեզավորման նոր կարգ
Մենք կոչ ենք անում թույլ չտալ սպառազինությունների մրցավազքը, քանի որ դա կվերածի տարածաշրջանը թնդանոթի: Այդ մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Խաթամին, հաղորդում է Mehr-ը:
Նրա խոսքով՝ Իրանին զենք մատակարարելու էմբարգոյի չեղարկումը երկրին հնարավորություն կտա ներկրել անհրաժեշտ զենքն ու արտահանել իրանական զենքը դեպի այլ երկրներ»: «Մենք համառորեն կոչ ենք անում թույլ չտալ սպառազինությունների մրցավազքը, քանի որ դա կվերածի տարածաշրջանը թնդանոթի:
Մենք պատրաստ ենք ստորագրել ռազմական համաձայնագրեր եւ անվտանգության ոլորտում համաձայնագրեր Պարզից ծոցի երկրների հետ տարածաշրջանային կայությունն ամրապնդելու համար»,-հավելել է նա: «Սիոնիստական ռեժիմի հետ ԱՄԷ-ի եւ Բահրեյնի հարաբերությունների կարգավորումն իրենից ներկայացնում է ուղիղ սպառնալիք Պարսից ծոցի տարածաշրջանի անվտանգությանը: Իսրայելի կողմից ցանկացած սպառնալիք կստանա հստակ եւ ուղիղ պատասխան»,-հայտարարել է նա: