Հունական բանակը պատրաստ է Միջերկրական ծովի արևելյան հատվածում դիմակայել Թուրքիայի ցանկացած «սադրանքի»
Հունաստանի բանակը պատրաստ է դիմակայել Թուրքիայի ցանկացած «սադրանքի» Միջերկրական ծովի արևելքում: Այսօր` հոկտեմբերի 19֊ին հաղորդել են հունական լրատվամիջոցները: Այս մասին հայտնում է english.alarabiya.net-ը։
Հունաստանը դիվանագիտական և ռազմական նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում Էգեյան ծովում և Արևելյան Միջերկրական ծովում, որտեղ ներկայում զինված ուժերը գտնվում են բարձր պատրաստվածության վիճակում:
Աթենքը Բեռլինից ակնկալում է նաև նոր նախաձեռնություններ դիվանագիտական ճակատում և կձգտի, որ Եվրամիությունը խիստ պատժամիջոցներ սահմանի Թուրքիայի նկատմամբ, եթե այդ նախաձեռնությունները ձախողվեն:
Թուրքիայի և Հունաստանի հարաբերությունները սրվել են:
Հունաստանը պնդում է, որ իրավունք ունի Կաստելլորիզոյի շրջակա ջրերի նկատմամբ, բայց Թուրքիան պնդում է, որ ավելի մեծ պահանջներ ունի դեպի Միջերկրական ծովի արևելյան մասը, քանի որ ունի ավելի երկար ափամերձ գոտի: