Շոշ գյուղի հրթիռակոծության հետեւանքով վիրավորվել են 36-ամյա տղամարդ եւ 70-ամյա կին (ֆոտո)
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Մելքումյան Սողոմոնը (1984թ.), երեկ երեկոյան վիրավորվել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղում՝ Ադրբեջանի կողմից իրականացված խաղաղ բնակավայրերի հրթիռակոծության հետևանքով։
Թորոսյան Էլմիրան (1950 թ.). վիրավորվել է հոկտեմբերի 14-ին Ասկերանի շրջանի Շոշ գյուղում՝ Ադրբեջանի կողմից իրականացված խաղաղ բնակավայրերի հրթիռակոծության հետևանքով։