Պոմպեո․ Լիահույս ենք՝ հայերը կկարողանան պաշտպանվել ադրբեջանցիների արարքից
ԱՄՆ-ն լիահույս է, որ հայերը կկարողանան պաշտպանվել Ադրբեջանի գործողություններից։ Այդ մասին, AFP-ի փոխանցմամբ, WSB Atlanta-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին։փոխանցում է PAN.am-ը:
Նա հույս է հայտնել, որ կողմերը «կհասնեն իրական հրադադարի, հետո կնստեն բանակցային սեղանի շուրջև կփորձեն գլուխ հանել... իսկապես պատմական և բարդ խնդրից»:
«Հիմա մենք ունենք թուրքերի, որոնք խառնվել և ռեսուրսներ են տրամադրել Ադրբեջանին՝ այդպիսով մեծացնելով Լեռնային Ղարաբաղ կոչվող տարածքի համար պատմական կռվի ռիսկը, կրակի հզորությունը»,- ասել է Պոմպեոն։