Ադրբեջանական զորքը, մեծ խտության շարասյուններով, անդադար գրոհել է, սակայն հետ են շպրտվել առանց որևէ հաջողության. Արծրուն Հովհաննիսյան
2 օր գրեթե առանց զրահատեխնիկայի, շատ խիտ հրետանային կրակի տակ ադրբեջանական զորքը մեծ խտության շարասյուններով, անդադար գրոհել է մեր մի քանի մարտական դիրքերը։
Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Սակայն կրելով չափազանց շատ կորուստներ հետ են շպրտվել առանց որևէ հաջողության։ Որոշ տեղերում ադրբեջանական կորուստները գերազանցում են անգամ առաջին օրերի իրենց կորուստները»։