Ալիևը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է բանակցել Երևանի հետ Լեռնային Ղարաբաղի հարցով
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը РБК-ին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է Լեռնային Ղարաբաղի հարցով Երևանի հետ անհապաղ բանակցություններ սկսելու՝ պաշտոնական Բաքվի պատրաստակամության մասին։ Այդ մասին գրում է ria.ru-ն։
«Մենք պատրաստ ենք սկսել վաղը, դրա համար ամեն ինչ կախված է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործողություններից, աշխատանքի ժամանակացույցից։ Մեր կողմը պատրաստ է անհապաղ սկսել»,- ասել է Ալիևը։