Արայիկ Հարությունյանի ասուլիսը կրկին հետաձգվել է
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ իր մամուլի ասուլիսը կրկին հետաձգվել է։
Նա, մասնավորապես, գրել է.
«Հարգելի ՛ հայրենակիցներ
Կրկին հայցելով բոլորիդ ներողամտությունը՝ տեղեկացնեմ, որ, տեխնիկական մի շարք պատճառներով պայմանավորված, իմ` այսօր՝ ժամը 17:00-ին նախատեսված մամուլի ասուլիսը կրկին հետաձգվում է մինչև օրվա վերջ:
Ստույգ ժամի մասին լրացուցիչ տեղյակ կպահեմ»։