Շուշիում վիրավորված լրագրողները մի քանիսն են, նրանցից մեկի վիճակը ծանր է. ռուս լրագրողին վիրահատում են. Հ. Մովսիսյան
Շուշիում վիրավորված լրագրողները մի քանիսն են, նրանցից մեկի վիճակը ծանր է։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը։
«Ստեփանակերտից ստացված նախնական տվյալներով ռուս լրագրողին վիրահատում են»,-հավելել է նա։
Նշենք, որ քիչ առաջ Արցախի նախագահի Արտաքին հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանն ասել էր. «Նորից թիրախավորել են Ղազանչեցոցը: Սա ուղղակի նրանց ոճի մեջ է մտնում, որովհետև սա ցեղասպան քաղաքականություն է և մշակութային ցեղասպանություն է, որովհետև թիրախավորել եկեղեցին, ոչ այլ ինչ է, քան հայոց արժեհամակարգը թիրախավորել»,- նշեց նա։