Ալիևը հայտարարել է, թե Թուրքիան պետք է մասնակցի ԼՂ խնդրի կարգավորմանը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Թուրքիան պետք է մասնակցի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ Այդ մասին Ալիևն ասել է թուրքական TRT Haber հեռուստաալիքին, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Թուրքիան անպայման պետք է ներկա լինի հակամարտության խաղաղ կարգավորման հետագա գործընթացում։ Թուրքիան կարևոր դերակատար է տարածաշրջանում, Ադրբեջանի հարևանն է, Հայաստանի հարևանն է։ Հետագա խաղաղ գործընթացում, իսկ այն լինելու է, Թուրքիայի դերը, ըստ իս, շատ կարևոր է»,- ասել է Ալիևը։